и посмотреть медиа
Enlight StudiesEnglish studies
и посмотреть медиа
Channel with materials and exercises for learning English.
Channel with materials and exercises for learning English.
Enlight Studies —This is a Telegram channel, where materials are collected for those who want to confidently speak and understand English.
Here are published lessons, exercises and analysis of topics that help to consolidate grammar and expand the vocabulary. The content is suitable for both beginners and those who already have basic knowledge.
Materials are updated regularly, so you can learn at a convenient pace and return to the right topics at any time.
Առցանց բանախոսություն | «ՀՀ երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» հետազոտական մենագրության քննարկում 🔹 Ի՞նչ իրականության մեջ են ապրում Հայաստանի երիտասարդներն այսօր։ 🔹 Ինչպե՞ս են անորոշությունը, հետպատերազմյան իրողություններն ու սոցիալական փոփոխություններն ազդում նրանց ընտրությունների, սպասումների և ապագայի պատկերացումների վրա։ 🔹 Եվ ինչպե՞ս կարող է հետազոտությունն օգնել հասկանալու երիտասարդների փորձառությունը, մարտահրավերներն ու հույսերը։ Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրը, այս հարցերի շուրջ խոսելու ևս մեկ առիթ է։ Օրվա խորհրդին համահունչ՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և Teach For Armenia-ի համագործակցությամբ կազմակերպվող հերթական բաց առցանց հանդիպման ընթացքում կքննարկենք վերջերս հրատարակված «ՀՀ երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» հետազոտական մենագրությունը։ Բանախոս՝ Մարինա Գալստյան (Marina Galstyan) — սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ, կրթության սոցիոլոգիայի և երիտասարդության հիմնահարցերի հետազոտող, Center for Educational Research and Consulting -ի հիմնադրի ղեկավար: Հանդիպման ընթացքում կանդրադառնանք՝ 🔹 «ՀՀ երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրության հիմնական բացահայտումներին, 🔹 Հայաստանի երիտասարդների սոցիալական իրողություններին, հարմարման փորձառություններին, մարտահրավերներին և ապագայի ընկալումներին, 🔹 հետազոտության արդյունքների հանրային և կրթական նշանակությանը, 🔹 այն ճանապարհին, որով հետազոտական գաղափարը վերածվում է ամբողջական հետազոտության և մենագրության, 🔹 Մարինա Գալստյանի մասնագիտական ու հետազոտական փորձառությանը և երիտասարդ հետազոտողների համար կարևոր խորհուրդներին ու դիտարկումներին։ Հանդիպումից առաջ կարող եք ծանոթանալ նաև մենագրությանը՝ Ссылка скрыта Օգոստոսի 12 | Երիտասարդության միջազգային օր | 19:30–21:00 Առցանց (Google Meet) Մասնակցության հղում. meet.google.com/zwv-cjhh-rjy Մասնակցությունն անվճար է։ Անհրաժեշտ է միայն նախնական գրանցում. Ссылка скрыта _______________________________ Հանդիպումն իրականացվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» համագործակցությամբ իրականացվող Enlight × TFA Internship ծրագրի շրջանակում, որը նախատեսված է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ուսուցիչ-առաջնորդների, շրջանավարտների, ինչպես նաև կրթությամբ, հանրային քաղաքականությամբ և հետազոտություններով հետաքրքրված անձանց համար։ Երիտասարդության միջազգային օրը հրավիրում ենք միասին խոսելու երիտասարդների մասին՝ հիմնվելով ոչ միայն մեր պատկերացումների, այլև հետազոտության, տվյալների և հենց երիտասարդների փորձառությունների վրա։
Открыть канал и посмотреть медиаOnly registered users can share their opinion.
Be the first to share your impression of this resource!