и посмотреть медиа
ԿինոՊրես- Armenian cinema
и посмотреть медиа
The channel about the cinema of Armenia and the world: news, reviews and analytics.
The channel about the cinema of Armenia and the world: news, reviews and analytics.
Multifunctional bot based on top neural networks. Generation of texts, code and high-quality images. The full potential of modern AI in your Telegram without restrictions and VPN.
Telegram bot for playing words online. Play with friends or random opponents, develop vocabulary and spend time productively.
AI bot for text-to-speech and voice cloning in Telegram. Create audio using neural network quickly and easily.
ԿինոՊրեսIt covers the Armenian and international film industry.
The channel publishes reviews of new films, interviews with directors and actors, as well as analytical materials on film trends. Special attention is paid to Armenian projects and their place on the world stage.
Readers get up-to-date information about festivals, premieres and film development in Armenia. The materials help to better understand the context and cultural characteristics of filmmaking.
«Օսկար»-ի կինոակադեմիան ընտրելու է աշխարհի 50 բացառիկ կինոթատրոն․ Հայաստանը նույնպես կարող է մասնակցել Ամերիկյան կինոակադեմիան ընտրելու է աշխարհի 50 բացառիկ կինոթատրոն․ Հայաստանի համար սա միջազգային տեսանելիության և ցուցադրության որակի կարևոր չափանիշ է։ Այստեղ կարևոր է, որ Ակադեմիան կինոթատրոնը դիտարկում է ոչ միայն որպես կոմերցիոն վայր, որտեղ վաճառվում են տոմսեր և ցուցադրվում նոր ֆիլմեր, այլ որպես կինոմշակույթի ենթակառուցվածք։ Ծրագրային բազմազանությունը, համայնքի հետ կապը, տեխնիկական ցուցադրության որակը, հասանելիությունը և կինոժառանգության նկատմամբ վերաբերմունքը նույն գնահատման համակարգի մաս են։ 🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
Открыть канал и посмотреть медиаԹարմացրել ենք KinoPress-ի՝ Հայաստանում առաջիկա կինոթողարկումների էջը․ այժմ սպասվող պրեմիերաները ներկայացված են ավելի հարմար, պարզ ու տեսողական ձևաչափով։ KinoPress-ը շարունակաբար զարգանում և արդիականացվում է, ուստի մի զարմացեք, եթե կայքի որոշ բաժիններ դեռ հին տեսքով հանդիպեն․ հերթով հասնելու ենք բոլորին՝ կայքից օգտվելն ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելու համար։ Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում այսքան շատ ֆիլմեր են էկրան բարձրանում, և փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կինոյի աշխարհում կողմնորոշվելն ավելի հեշտ լինի։ Ի վերջո, մեր նպատակը պարզ է՝ օգնել, որ յուրաքանչյուր ֆիլմ գտնի իր հանդիսատեսին, իսկ յուրաքանչյուր հանդիսատես՝ իր ֆիլմը։ 🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
Открыть канал и посмотреть медиа🎬 Գնդիկ բոքոնիկը չգլորվեց մինչև Կրասնոյարսկ․ կինոթատրոնը պարզապես հրաժարվել է այն ցուցադրել Կրասնոյարսկի «Луч» կինոթատրոնը որոշել է, որ պարտադիր չէ ցուցադրել այն ամենը, ինչ մեծ դիստրիբյուտորը փորձում է մտցնել խաղացանկ։ «Վերջին դյուցազունը. Գնդիկ բոքոնիկը» ֆիլմը նրանք պարզապես չեն դրել ցուցադրության՝ հայտարարելով, որ իրավատիրոջ պայմանները չեն համընկել ֆիլմի որակի և բավական վիճահարույց երկրում գործող 6+ տարիքային սահմանափակման մասին իրենց պատկերացումների հետ։ Եվ վերջում՝ գրեթե կինոքննադատի ձևակերպմամբ. «որոշեցինք ոչ մեկին չվախեցնել»։ Սա, ի դեպ, լավ օրինակ է, որ կինոթատրոնը միայն տոմս վաճառող տարածք չէ։ Այն նույնպես կարող է ունենալ սեփական ծրագրային քաղաքականություն, պատասխանատվություն կրել իր հանդիսատեսի առաջ և չգնալ դիստրիբյուտորի հետևից միայն այն պատճառով, որ ֆիլմը մեծ է, թանկ է ու էկրաններ է պահանջում։ Խաղացանկի որակը նույնպես կարելի է պաշտպանել։ Իսկ «Գնդիկ բոքոնիկը» փոքրիկ ու էժան փորձարկում չէ։ Ֆիլմի հայտարարված արտադրական բյուջեն 1 միլիարդ ռուբլի է։ Ընդ որում՝ Կինոյի հիմնադրամից նախագիծը տարբեր փուլերով ստացել է ընդհանուր 370 մլն ռուբլու աջակցություն՝ 320 մլն-ը՝ անվերադարձ, ևս 50 մլն-ը՝ վերադարձելի։ 2025-ին հատկացվել էր 70 մլն անվերադարձ և 50 մլն վերադարձելի, իսկ 2026-ին՝ ևս 250 մլն անվերադարձ։ Օգոստոսի 6-ի առաջին օրը ֆիլմը հավաքել է մոտ 53,6 մլն ռուբլի, իսկ ֆիլմը դիտել է ավելի քան 133 հազար մարդ։ Երկու օրվա ընթացքում հավաքագրումները գերազանցել են 100 մլն ռուբլին։ 🍿 Իսկ աղմուկը սկսվել էր դեռ պրեմիերայից առաջ։ Համացանցում հայտնվել էր Ռուսաստանի կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայի և «Атмосфера кино» դիստրիբյուտորի նամակը, որով կինոթատրոններին առաջարկվում էր «Սարդ մարդը: Նոր օր»-ի ոչ պաշտոնական ցուցադրությունները օգոստոսի 6-ից տեղափոխել օգոստոսի 20՝ «Բոքոնիկին» ճանապարհ տալու համար։ Դրանից հետո սկսվեց զանգվածային շարժումը. հազարավոր մարդիկ ֆիլմին նվազագույն գնահատականներ էին տալիս դեռ մինչև առաջին սեանսները, և «Кинопоиск»-ը նույնիսկ ժամանակավորապես չհաշվեց այդ ձայները որպես անոմալ ակտիվություն։ Փոքր պատմական տեղեկանք. «Վերջին դյուցազունը» սկսվել է 2017 թվականին՝ ռուսական Disney-ի և Yellow, Black & White-ի համատեղ նախագծով։ Առաջին ֆիլմը հավաքեց մոտ 1,73 մլրդ ռուբլի և վերածվեց խոշոր ֆրանշիզայի։ Հետո եկան երկու շարունակություն, «Ֆինիստ. Առաջին հերոսը» և սերիալը։ Ինքը՝ շատախոս Բոքոնիկը՝ Գարիկ Խարլամովի ձայնով, առաջին անգամ հայտնվել է «Չարի արմատը» ֆիլմում, իսկ այժմ ստացել է սեփական միլիարդանոց ֆիլմը։ Եվ ահա, ճակատագրի հեգնանքով, ժամանակին Disney-ի կողմից ստեղծված այդ ամբողջ միլիարդանոց մեքենայի դիմաց մեկ կինոթատրոն պարզապես ասել է՝ «չէ, սա մեր խաղացանկը չէ» ընկերության մեկ այլ ֆիլմի համար։ Երբեմն ծրագրային քաղաքականությունն այդքան պարզ բան է։ 🎞 ԿինոՊրես՝ Հայկական կինո լրատվական կայք
Открыть канал и посмотреть медиаOnly registered users can share their opinion.
Be the first to share your impression of this resource!