и посмотреть медиа
Варужан Гегамян - тюркология
и посмотреть медиа
Анализ событий Армении и Ближнего Востока глазами тюрколога Варужана Гегамяна. Политика, история Турции и региона.
Анализ событий Армении и Ближнего Востока глазами тюрколога Варужана Гегамяна. Политика, история Турции и региона.
🌍 Канал посвящен профессиональному взгляду тюрколога Варужана Гегамяна на ключевые события в Армении и вокруг нее. Здесь разбираются важнейшие происшествия на Ближнем Востоке с акцентом на тюркский мир: политика Турции, региональные конфликты и исторический контекст.
📚 Как кандидат исторических наук, автор делится глубокими аналитическими материалами, помогая понять сложные геополитические процессы. От обзоров текущих новостей до долгосрочных тенденций – контент ориентирован на тех, кто интересуется тюркологией и ближневосточной повесткой.
🔍 Регулярные публикации сочетают факты, экспертные оценки и исторические параллели, делая сложные темы доступными. Идеально для любителей глубокого анализа без лишней воды.
Այս տարվա փետրվար-մարտին, երբ ԱՄՆ և Իսրայելը համատեղ ուժերով հարձակվեցին մեր հարևան Իրանի վրա և սկսվեց մինչ այսօր շարունակվող պատերազմը, շատերը հասկացան, թե որքան վտանգավոր է «TRIPP» կոչվող արկածախնդրությունը Հայաստանի համար։ Ավելին, այդ առիթով մասնագետները (իրական, այլ ոչ թե պարզ քարոզիչները) հերթական անգամ զգուշացրեցին, որ «TRIPP» կոչվածը, ըստ էության, նույն «Զանգեզուրի միջանցք» թյուրքական ծավալապաշտական ծրագրի կոսմետիկ անվանափոխված տարբերակն է։ Հետևաբար՝ «Թրամփի ուղին» ոչ միայն չի չեզոքացրել հակահայկական այդ ծրագրից բխող վտանգները, այլև, ընդհակառակը, ավելացրել է նորերը` անմիջապես Հայաստանի տարածք տեղափոխելով Իրան-ԱՄՆ հակամարտությունը։ Այս տեսանկյունից գուցե պատահական չէ, որ ամերիկա-իսրայելական հարձակման օրերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում, բառացիորեն հրթիռների տակ հենց իրանական կողմի նախաձեռնությամբ հրատարակվեց այս հարցին վերաբերող և պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ մեր համահեղինակած «Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը» գրքի պարսկերեն թարգմանությունը, որը արդեն գրեթե սպառվել է իրանական շուկայում (տպագրված օրինակը օրերս վերջապես հասավ մեզ՝ հեղինակներիս)։ Սա հուշում է, որ Իրանում հասկանում են «TRIPP= New «Զանգեզուրի միջանցք»» պարզ ճշմարտությունը, բարեբախտաբար։ Սակայն սա չեն հասկանում ոչ միայն Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, այլև, ցավոք, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից շատերը, որոնք պարբերաբար այս օրերին էլ, առանց խորամուխ լինելու հարցի էության մեջ, փաստացի համաձայնություն են հայտնում «Թրամփի ուղուն»։ Հայկական պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցն առաջիկա ամիսներին հանդիսանալու է ամենակրիտիկականներից մեկը մեզ համար, որի շուրջ դասավորվելու են տարածաշրջանի բոլոր տերությունները։ Հուսանք, որ ազգային պայքարի դրոշը բարձրացած գործիչները կհասկանան սա և կլսեն մասնագետներին։ հ.գ. Գրքի հայերեն տարբերակի երկրորդ հրատարակությունը դեռևս հասանելի է «Բուկինիստ» գրախանութների ցանցում։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Открыть канал и посмотреть медиаԱյսօր դատարանի բակում, ուր հավաքվել էինք ի աջակցություն Վեհափառ Հայրապետի և Հայ առաքելական եկեղեցու, մի քանի անգամ հարցրեցին, թե ինչու հարցազրույց չեմ տալիս կամ չեմ գրում իմ էջերում վերջին շաբաթներին: Հարաբերական այս լռությանս պատճառը մեկն է. ժամանակ է պետք պայքարն ավելի արդյունավետ դարձնելու ուղիների փնտրտուքի և առաջիկա մարտահրավերներին դիմակայելու հնարվորությունների ստեղծման համար: Ցավոք, առկա իրավիճակը վերջինիս համար նոր խնդիրներ է առաջ բերել, և ոչ հակառակը: Սակայն մինչ քաղաքական այս լուրջ բաների մասին նորից խոսելը ուզում եմ կիսվել ինձ համար չափազանց անձնական, բայց այդպիսով նաև եզակի ոչ քաղաքական այս հարցազրույցով: Թեման մանկությունն է, տունը, Արցախը և երազելու կարևորությունը: Սա նայելով, կիմանաք, թե ինչպես կարելի էր թերթ տպել յոթերորդ դասարանում ու էդ թերթը բաժանել քաղաքում: Կամ ինչ կապ ուներ Բերձորի հետ Մադրիդի Ռեալ ակումբը 🤓 Հուսամ` ամեն մեկիդ սա կհիշեցնի ձեր մանկությունը ու նորից կթարմացնի տան արժեքը: Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով : պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Открыть канал и посмотреть медиаТолько зарегистрированные пользователи могут делиться своим мнением.
Станьте первым, кто поделится своим впечатлением об этом ресурсе!
Зимние прогнозы и foresight-аналитика 2022 года. Тренды, сценарии развития и экспертные материалы.
Канал TrumpVance2024 о партнерстве Трампа и Вэнса в выборах 2024. Актуальные новости и контент.
Независимые новости: геополитика, экономика, здоровье, tech.